copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 21:12 15-04-2026

ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանից հարստացված ուրանն ընդունելու Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով

Իրանական հարստացված ուրանը ՌԴ արտահանելու Ռուսաստանի նախաձեռնությունը կարող էր լավ լուծում լինել, սակայն ԱՄՆ-ն հրաժարվել է դրանից։

Այս մասին India Today հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դերակատարություն ստանձնել իրանական հարստացված ուրանի հարցի լուծման գործում այնպես, որ դա առավելագույնս ընդունելի լինի Իրանի համար:

«Ռուսաստանը պատրաստ էր ընդունել հարստացած ուրանը։ Դա կարող էր լավ որոշում լինել, բայց, ցավոք, ամերիկյան կողմը մերժեց այդ առաջարկը»,- հայտարարել է նա։

Պեսկովի խոսքով՝ տվյալ նախաձեռնությունն այժմ չի քննարկվում, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ դրան:

Ամենից շատ դիտված