Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:30 15-04-2026

Սամվել Կարապետյանի կալանքը նորմալ չի. նա եկեղեցու կողքին էր կանգնել. հարցում

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունն էր։

Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով։ Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ իրենք արդեն դիմել են դատարան՝ խափանման միջոցը փոխելու համար, և յուրաքանչյուր րոպեն կարևոր է, որ Սամվել Կարապետյանը կարողանա մասնակցել ընտրական գործընթացներին, այդ թվում՝ կուսակցության համագումարին և ընտրացուցակի կազմմանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․ «Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը նորմա՞լ է»։

«Ես կողմ եմ այն ամենին, ինչ անում է մեր կառավարությունը»,– ասաց մի կին։

«Կալանքը նորմալ չէ։ Սրանք հիմար են»,– նշեց մեկ այլ քաղաքացի։

«Էս երկրում նորմալ բան չկա, գնացեք 3-րդ անգամ էլ ընտրեք ու վայելեք»,– ասաց մի կին, ով չցանկացավ երևալ տեսախցիկի առջև։

«Հոգնել ենք էս իշխանությունից»,– նշեց մի տղամարդ։

Մեկ այլ տղամարդ էլ ասաց․

«Սամվել Կարապետյանին ձերբակալելն էլ աննորմալ է։ Իշխանությունն իրավունք չունի վրեժ լուծել։ Սրտիկ դնելով, պեռաշկի ուտելով, պռատակոլ չկա՞, որ հսկի»։

Հնչեցին նաև բազմանշանակ կարծիքներ.

«Կա եկեղեցու կողքին կանգնել՝ 100%։ Կա՝ 1000%»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ