Ներքին 3 ամիս առաջ - 10:55 14-04-2026

Զորակոչի լուրջ խնդիր ունենք. 2025-ին զորակոչի ենթակա տղաների 35%-ն է բանակ գնացել. Հայկ Սարգսյան

Մենք ունենք զորակոչի լրջագույն խնդիր. 2025 թվականին բանակ է զորակչովել զորակոչի ենթակաների միայն 35 տոկոսը, իսկ զինվորների թվի 30 տոկոսի չափով տղաներ հրաժարվել են ՀՀ քաղաքացիոնությունից:

Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով ծառայության մասին իր նախագիծը:

«Բանակից խուսափողներն ավելի շատ են, քան ծառայողները, սա անարդար պայմաններ է ստեղծում: Անարդարությունը շարունակվում է նաև ծառայությունից հետո, քանի որ ծառայողները մասկանցում են վարժական հավաքների, իսկ խուսափողները շարունակում են մնալ արտանյալ կարգավիճակում:

Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ, այդպիսով փակում են իրենց չծառայելու բացը, առաջարկում եմ նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում նույնպես պահանջել 15 միլիոն դրամ ու բաշխել 10 զինվորների միջև»:

Հայկ Սարգսյանն առաջարկեց նաև քաղաքացիությունից հրաժարվելուն այլընտրանք՝ վճարել նույն 15 միլիոն դրամն ու ծառայել ընդամենը 1 ամիս:

«Մի բան ակնհայտ է. մենք ամեն օր կորցնում ենք 10-ից ավելի զինվոր: 1 տարի հետաձգումը մեզնից տանում է 2811 քաղաքացիությունից հրաժարված անձ և հազարավոր այլ տղաներ, ովքեր հրաժարվել են ծառայությունից տարբեր եղանակներով», - եզրափակեց Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի