copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 23:52 13-04-2026

Ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը մտել է Օմանի ծոց և գտնվում է Իրանից 200 կիլոմետր հարավ

ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը մտել է Օմանի ծոց և գտնվում է Իրանից 200 կիլոմետր հարավ, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով արբանյակային տվյալներին։

Սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան նավը այսքան մոտենում է Պարսից ծոցին Իրանում ԱՄՆ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։

Լրատվամիջոցը նաև նշել է, որ ավիակիրի հարվածային խմբում ընդգրկված են երկու կառավարվող հրթիռային ականակիրներ։