Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «ուրախ ավտոբուսից», որտեղ հայտնել է իրենց նոր «ձեռքբերումը»։ Տեսանյութում Փաշինյանի ուրախությունը պայմանավորված է նրանով, որ ավտոբուսի ազդանշանը տեղադրել են իր մոտ։
««Ուրախ ավտոբուսի» մի նորամուծության մասին եմ ուզում պատմել, որը հընթացս առաջացավ, որովհետև շատ էին նդեպքերը, երբ մարդիկ ազդանշաններով մեզ ողջունում էին, բայց մենք չէինք հասցնում պատասխան ողջունել, դրա համար մեքենայի ձայնային ազդանշանը բերել ենք այստեղ ու այստեղից ենք ողջունում մեր քաղաքացիներին»,- ասել է նա։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ եք համարում, որ Փաշինյանն իր ավտոբուսի ազդանշանի տեղը փոխել է ու չի տուգանվում դրա համար»:
Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ ասացին՝ ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է։
«Չգիտեմ, եթե տուգանքի առարկա ա, թող տուգանեն։ Նորմալ չի, որ չեն տուգանում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը խաղ է խաղում։ «Ինքն ա սիգնալ տալի՞, երևի կայֆ ա բռնում, չգիտեմ։ Բա իհարկե նորմալ ա, խաղ ա անում, իրենք միշտ էլ խաղ են անում, ինչ ուզում անում են»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ամեն բան վատ է։ «Գիտեք, էնքան թերություններ կա, որ էդ ամենամինիմալն ա։ Լրիվ վատ ա»,- ասաց նա։
«Աննորմալ ա, Նիկոլն էլ ա աննորմալ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․