copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:33 24-08-2023

Փաշինյանին «սիգնալ» տալու համար քաղաքացուն ոտքից գլուխ ստուգել են, ապա տուգանել

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է քաղաքացու ահազանգը․

«Այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հրազդանում տեղի է ունեցել հերթական այլանդակությունը՝ նիկոլի դրդմամբ ու պարեկների ձեռամբ։

Գերագույն դավաճանի մեծաքանակ շքախումբը ուղևորվելիս է եղել Ծաղկաձոր, և այդ պատճառով ճանապարհը փակել են, որ շքախումբը հանգիստ անցնի։ Մի քաղաքացի, որպես բողոքի նշան, «սիգնալ» է տվել, ու էդտեղ սկսել է կինոն։

Մեքենան կանգնացրել են, ոտից գլուխ ստուգել են ու գրել են ՉՈՐՍ ԱԿՏ՝

1) Առանց անհրաժեշտության՝ ձայնային ազդանշան տալու համար
2) Մեքենայում կրակմարիչ չունենալու համար
3) Մեքենայում բժշկական դեղատուփ չունենալու համար
4) Չամրակապված ուղևոր փոխադրելու համար։

Մոտ 1 ժամ ստուգելուց և պրոտեկտորները չափելու անհաջող փորձից հետո՝ քաղաքացուն բաց են թողել։

Ու դա արվել է այն մարդու հրահանգով, ով 2018թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության ժամանակ վարորդներին դրդում էր, որպես «բողոքի նշան» (իրականում՝ իրեն իշխանության բերելու համար) անընդհատ սիգնալ տալ։

Նիուժե՞լի չեք հասկանում, որ այս ամենը մի օր հակառակ էֆֆեկտն է տալու, և մի օր ողջ Հայաստանում մեկնարկելու է «Դե՞մ ես նեռին՝ սիգնալ տուր» ճշտաբարո միջոցառումը»։




Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել