Ներքին 4 ամիս առաջ - 19:07 13-04-2026

Հանրային ճնշմամբ ենք հասնելու Սրբազանի ազատությանը. ստորագրահավաքի նախաձեռնող

Արդեն մի քանի օր է՝ սոցցանցային հարթակում սկսվել է առցանց ստորագրահավաք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատման պահանջով։

Միքայել Սրբազանն այս պահին տնային կալանքի տակ է գտնվում։ Ստորագրահավաքի նախաձեռնողների գնահատմամբ՝ Շիրակի թեմի առաջնորդը քաղբանտարկյալ է, նրա իրավունքները կոպտորեն խախտվում են։

Առցանց հայտարարության մեջ նշվում է, որ Աջապահյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու կիրառված խափանման միջոցը խոչընդոտում են նրա հովվական գործունեությանը, ինչպես նաև սահմանափակում հավատացյալների՝ իրենց կրոնական պահանջմունքները բավարարելու հնարավորությունը։

Oragir.News-ը զրուցել է ստորագրահավաքի նախաձեռնող Աբրասիմ Աթոյանի հետ։

«Հանրային ճնշմամբ ենք հասնելու Սրբազանի ազատությանը»,-ասում է Աթոյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին