copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:24 13-04-2026

Պատժելուց առաջ պետք է պարզել՝ քաղաքացին միտումնավո՞ր է խուսափել վարժական հավաքից, թե՞ օբյեկտիվ պատճառներ կան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Եթե քաղաքացին զինկոմիսարիատից ստացել է համապատասխան ծանուցում և առանց իրավական հիմքի չի ներկայացել վարժական հավաքների, ապա դա կարող է համարվել քրեորեն հետապնդելի արարք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նահապետյանը մեր խնդրանքով՝ անդրադարձավ Եղվարդում ապրիլի 12-ին տեղի ունեցած միջադեպին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացու միջև վիճաբանություն էր ծագել՝ վարժական հավաքների մասնակցության հարցի շուրջ։

Քաղաքացին նշել էր, որ մասնակցել է վարժական հավաքներին, սակայն սահմանված ժամկետում չմասնակցելու համար իրեն կարող են ենթարկել քրեական պատասխանատվության։

Փորձագետի խոսքով՝ եթե չմասնակցելու պատճառաբանությունն ունի իրավական հիմքեր՝ օրինակ առողջական խնդիրներ կամ այլ հանգամանքներ, դրանք պետք է ներկայացվեն։

«Հակառակ դեպքում չմասնակցելը կարող է դիտվել որպես իրավախախտում»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ, Նահապետյանը կարևորեց նաև մարդկային գործոնի հաշվառումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկվի անհատապես։

«Եթե մարդը, օրինակ, օբյեկտիվ պատճառներով՝ ասենք՝ ընտանեկան ողբերգության հետևանքով, չի կարողացել ներկայանալ, բայց հետո մասնակցել է վարժական հավաքներին, ապա պետք է հաշվի առնել, որ նա խուսափելու նպատակ չի ունեցել»,- ասաց նա։

Փորձագետը բարձրաձայնեց նաև վարժական հավաքների կազմակերպման հետ կապված խնդիրների մասին՝ նշելով, որ որոշ դեպքերում հավաքների մասնակիցներին ներգրավում են մարտական հերթապահության, ինչը իրավաչափ չէ։

«Վարժական հավաքների մասնակիցներին կարճատև պատրաստությունից հետո ուղարկում են մարտական հերթապահության, մինչդեռ այդպիսի ծառայության համար անհրաժեշտ է լիարժեք պատրաստվածություն՝ ֆիզիկական, կրակային և բարոյահոգեբանական առումով»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ համակարգային խնդիր է նաև այն, որ վարժական հավաքների կազմակերպումն ու վերահսկողությունը միշտ չէ, որ իրականացվում է պատշաճ մակարդակով, ինչի հետևանքով առաջանում են թե՛ իրավական, թե՛ կազմակերպչական խախտումներ։

«Շատ դեպքերում բացակայում է հստակ համակարգումը, քաղաքացիները պատշաճ կերպով չեն իրազեկվում իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչն էլ բերում է նման իրավիճակների»,- ընդգծեց փորձագետը։

Նահապետյանի խոսքով՝ նման պրակտիկան պայմանավորված է անձնակազմի պակասով և կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։

Անդրադառնալով կոնկրետ դեպքին՝ փորձագետը նշեց, որ առանց բոլոր հանգամանքներին ծանոթ լինելու՝ դժվար է միանշանակ գնահատական տալ։

«Պետք է տարբերակել խուսափելը և ժամանակավոր չներկայանալը՝ պայմանավորված հանգամանքներով։ Եթե անձը հետագայում մասնակցել է հավաքներին, կարևոր է հասկանալ՝ արդյոք նա դիտավորյա՞լ է խուսափել, թե՞ ունեցել է օբյեկտիվ պատճառներ»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին