Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 16:33 13-04-2026

Դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է մարդկանց, հատկապես երիտասարդներին. Թաթոյան

Ակնհայտ է, որ դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է մարդկանց, հատկապես երիտասարդներին, նրանց ծնողներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Ուզում են ցույց տալ, թե ինչ են նշանակում «քաղաքացիական կամ քաղաքական գործողությունները» իշխանության դեմ՝ այսինքն՝ ինչ գին կարժենան մարդկանց համար:

ՔՊ-ի դեպքում գործում է լրիվ այլ տրամաբանություն` «իշխանություն-ինչ է պետք իշխանությունը պահելու համար-քաղաքացի»:

Այսինքն` ՔՊ-ի համար կարևորն այն է, թե իր համար ինչ արժեք ունի իշխանությունը ու դա պահելու համար ինչ է պետք: Պետք են մարդիկ, որոնք վախի մեջ լինեն, որոնց խաբեն ու այդպես պահեն իրենց իշխանությունը: Դրա համար է, որ մարդն արժեք չունի ՔՊ-ի համար:

Բայց մենք պետք է հիշենք, որ մենք հայ ենք՝ մեկ ժողովուրդ։ Յուրաքանչյուր մեր հայրենակից կարևոր է, արժեքավոր է։ Պետք է վերջ դնենք իշխանության նման պահվածքին, որ իրեն պահում է օկուպանտի պես:

Արդարությունը գալիս է վերջ դնելու այսպիսի կառավարմանը»։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի