copy image url
Ավելին 4 ամիս առաջ - 12:35 13-04-2026

ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը մարտին հասել է 164 միլիարդ դոլարի

ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը մարտ ամսին կազմել է 164,1 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2,2%-ով։

Եկամուտներն ավելացել են 4,7%-ով (հասնելով 384,9 մլրդ դոլարի), սակայն կորպորատիվ հարկերից ստացվող մուտքերը կտրուկ նվազել են 28%-ով՝ կազմելով ընդամենը 15 մլրդ դոլար։

Ծախսերն աճել են 3,9%-ով՝ հասնելով 549 մլրդ դոլարի, ընդ որում՝ ռազմական ծախսերն ավելացել են 3%-ով՝ կազմելով 65 մլրդ դոլար։

Ի տարբերություն մարտ ամսվա տվյալների՝ 2026 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում դեֆիցիտը կրճատվել է 10,6%-ով՝ կազմելով 1,169 տրլն դոլար։ Այս ժամանակահատվածում եկամուտներն աճել են 9,8%-ով (մինչև 2,48 տրլն դոլար), իսկ ծախսերը՝ 2,4%-ով (մինչև 3,65 տրլն դոլար)։

Համեմատության համար նշենք, որ ողջ 2025 ֆինանսական տարվա արդյունքներով բյուջեի դեֆիցիտը կազմել է 1,775 տրիլիոն դոլար: Ռեկորդային է համարվում 2020 թվականի ցուցանիշը՝ 3,1 տրիլիոն դոլար: Վերջին անգամ ԱՄՆ բյուջեն հավելուրդով (պրոֆիցիտով) է փակվել միայն 2001 թվականին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը