ՍպորտZone 4 ամիս առաջ - 20:00 12-04-2026

ՍպորտZone․ Թույլ էի, բայց աշխատասեր․ ռինգում չեմ խնայում ոչ մեկին․ լեգենդար Դավիթ Խաչատրյան

Oragir.News-ի «ՍպորտZone» հաղորդաշարի հյուրն է MMA մարտիկ, լեգենդ Դավիթ Խաչատրյանը։

Հարցազրույցի ընթացքում Դավիթ Խաչատրյանի հետ զրուցել ենք նրա սպորտային ճանապարհի, առաջին քայլերի և հաղթանակների մասին։

Մարզիկը պատմում է, որ դեռ 14 տարեկանում դարձել է կարատեի չեմպիոն, սակայն դուրս է եկել այդ մարզաձևից, քանի որ այն իրեն դուր չէր գալիս, նախընտրում էր ավելի կոշտ սպորտաձև։

Խաչատրյանը հիշում է իր դժվարին ճանապարհը՝ նշելով, որ Էջմիածնից ամեն օր մի քանի տրանսպորտ փոխելով հասնում էր մարզումների։

Դավիթը նշում է, որ երբ փոքր էր, չէր կարող մասնակցել պրոֆեսիոնալ մրցաշարերին, բայց կեղծում էին իր տարիքը և թղթերով դարձնում 18։

Դավիթ Խաչատրյանը պատմեց նաև բանակային ծառայության մասին՝ նշելով, որ ծառայության ընթացքում ևս շարունակել է մարզվել և աչքի ընկել թիմում։

Զրույցի ընթացքում Խաչատրյանն անդրադարձավ նաև իր ամենադժվար մենամարտերից մեկին, երբ մրցակիցը վնասել է նրա աչքը, սակայն նա շարունակել է պայքարը՝ չտեսնելով դիմացինին։

Մարզիկը նշել է նաև, որ անձնական կյանքում երկրորդել է շատ բաներ հանուն մարզումների՝ բաց թողնելով տարբեր առիթներ՝ միայն թե առաջ գնա սպորտում։

Խաչատրյանը շեշտում է՝ իր համար մրցակիցը թշնամի չէ, բայց ռինգում պատրաստ է մինչև վերջ պայքարել, տալ լավագույն արդյունքը։

Նա նաև պատմեց UFC-ի հետ ունեցած կոնտրակտի մասին, սակայն չի գնացել կոնֆլիկտի պատճառով։

Վերջում հնչել են նաև բլից հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը