copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 23:10 10-04-2026

Լիբանանի վրա Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1953-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 65 լիբանանցի, ևս 211-ը վիրավորվել է։

«Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 1953-ի, իսկ վիրավորների թիվը՝ 6303-ի»,- ասվում է նախարարության զեկույցում, որը հրապարակվել է X-ում։

Նշվում է, որ ապրիլի 8-ին Բեյրութի և Լիբանանի այլ քաղաքների Իսրայելի կողմից ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը 254-ից հասել է 357-ի, իսկ վիրավորներինը՝ 1165-ից՝ 1223-ի։

«Սա վերջնական զոհերի թիվը չէ, քանի որ մի շարք վայրերում շարունակվում է փլատակների մաքրումը, հայտնաբերվել են մարմինների բեկորներ, և ԴՆԹ թեստավորման համար ժամանակ կպահանջվի»,- ընդգծվում է զեկույցում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող