copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:22 10-04-2026

Թեհրանն ակնկալում է Լիբանանում հրադադարի հաստատում և իրանական ակտիվների ապասառեցում. Ղալիբաֆ

Թեհրանն ակնկալում է Լիբանանում հրադադարի հաստատում և իրանական ակտիվների ապասառեցում՝ նախքան Վաշինգտոնի հետ խաղաղ բանակցություններ սկսելը։

Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հարցով բանակցությունների համար Պակիստան մեկնում է նախագահ Դոնալդ Թրամփի հստակ հանձնարարականներով։

Իրանական պատվիրակության այցի մասին տեղեկություններ դեռ չկան։

«Կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված միջոցառումներից երկուսը դեռևս չեն իրականացվել՝ հրադադարը Լիբանանում և իրանական ակտիվների ապասառեցումը՝ նախքան բանակցություններին անցնելը։ Անհրաժեշտ է լուծել այս երկու հարցը նախքան բանակցությունների մեկնարկը»,- գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։

Ամենից շատ դիտված