Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 20:11 09-04-2026

Թրամփը խնդրել է Նեթանյահուին նվազեցնել Լիբանանի վրա հարվածների թիվը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նվազեցնել Լիբանանի վրա հարվածների թիվը, հայտնում է NBC News-ը։

Ամերիկյան վարչակազմի աղբյուրի տվյալներով՝ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ փորձելով նպաստել Իրանի հետ բանակցությունների հաջողությանը։

Նշվում է, թե Թել Ավիվը համաձայնել է այս դիրքորոշման հետ և խոստացել է «լինել օգտակար գործընկեր»։

Իր հերթին Նեթանյահուն հայտարարել է, որ արդեն հանձնարարել է սկսել ուղիղ բանակցություններ Լիբանանի հետ։