Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 17:25 09-04-2026

Խտրականություն չեմ տեսնում․ Անահիտ Մանասյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին

ՄԻՊ Անահիտ Մանասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «իմ որդին չի ծառայել, որովհետև շատ բարձրակարգ է» սկանդալային հայտարարությանը՝ նշելով․
«Մենք չենք մեկնաբանում պաշտոնատար անձանց խոսքերը, եթե դրանք չեն պարունակում իրավահավասարության կամ հակախտրականության խնդիր․․․ Եթե տեսնում ենք նման խնդիրներ, արձագանքում ենք, ինչպես եղել է նախորդ դեպքերում, սակայն տվյալ իրավիճակում այդպիսի հիմք չենք տեսնում»։

Անպատասխան էթիկայի հետ կապված հարցերի՝ Մանասյանը նշել է․ «Եթե դա էթիկայի խնդիր է, պետք է դիմել այլ մարմինների, օրինակ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։

Վարչապետի կոշտ արտահայտությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՄԻՊ-ը կոչ արեց բոլոր պաշտոնատար անձանց՝ ավելի զգայուն լինել իրենց արտահայտություններում։

Անդրադառնալով 18-ամյա Դավիթի գործին, Մանասյանը հայտնել է, որ ուսումնասիրությունն իրականացվել է սեփական նախաձեռնությամբ․ «Անմիջապես ենք սկսել ուսումնասիրությունը, այցելել ենք ձերբակալվածներին, հետևել առողջական վիճակին»։ ՄԻՊ-ը նշել է, որ կալանքի հարցով առաջարկել են քննարկել այլընտրանքային խափանման միջոց, սակայն վերջնական որոշումը դատարանինն է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան