copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 13:32 09-04-2026

Ամեն վայրկյան կարոտում եմ. Հայկ Մարությանի խոստովանությունը ծնողների կորստի մասին

«Tete A Tete» հաղորդման հերթական թողարկման հյուրն է եղել դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Զրույցի ընթացքում Մարությանը հանդես է եկել հուզիչ խոստովանություններով՝ անդրադառնալով իր կյանքի ամենացավոտ էջերին և ընտանեկան արժեքներին։

Հայկ Մարությանը պատմել է ծնողների կորստի մասին՝ նշելով, որ հատկապես հոր մահից հետո առավել սուր է զգացել նրա բացակայությունը։ Դերասանի փոխանցմամբ՝ հոր մահվան հարցում իրենց ծանր հետքն են թողել նաև COVID-19-ի հետևանքները։ Հիշեցնենք, որ Մարությանի մայրը կյանքից հեռացել էր ավելի վաղ։

Խոսելով ծնողի դերի և նրանց բացակայության մասին՝ նա նշել է.

«Երբ քո ծնողները կան, դու անգամ եթե չես շփվում ամեն օր իրենց հետ, բայց միայն այն միտքը, որ իրենք կան, յուրաքանչյուր պահի կարող ես զանգել, հարցնել, խորհուրդ ստանալ, սփոփանք լսել… դա քեզ պահում է։ Երբ չկան՝ ամեն վայրկյան կարոտում ես»։

Բացի անձնական ապրումներից, Մարությանն անդրադարձել է նաև սերնդափոխությանն ու դաստիարակությանը։ Նա առանձնացրել է այն հիմնարար արժեքները, որոնք փորձում է սերմանել իր երեխաների մեջ։ Ըստ նախկին քաղաքապետի՝ մարդու համար առանցքային են՝ ազնվությունը, պարկեշտությունը, համեստությունը, մարդասիրությունը։

Հարցազրույցը լայն արձագանք է գտել հետևորդների շրջանում՝ բացահայտելով սիրված դերասանի առավել էմոցիոնալ և մարդկային կողմը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին