copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 21:51 07-04-2026

Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Վայոց ձորի և Արարատի մարզային վարչության կողմից իրականացվող ամենօրյա շրջայցերի և հսկողական միջոցառումների շրջանակներում հերթական դիտարկումն է կատարվել Եղեգիսի անտառապետության թիվ 1 պահաբաժնի տարածքում (Եղեգիս գետի ձախափնյա հատված):

Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից:

Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ֆիքսվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, մասնավորապես՝ Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակների բնականոն տեղաշարժը նշված տարածքում:

Կենդանիների խմբի առկայությունը, նրանց հանգիստ վարքագիծն ու տեսակների բազմազանությունը վկայում են տվյալ էկոհամակարգում առկա բարենպաստ և անվտանգ միջավայրի մասին:

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել