Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:07 17-04-2023

Եղեգիսի կամուրջը փլվում է, բայց թղթերով դա չի երևում


Երեկ ՆԳՆ-ից տեղեկացնում էին, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Այսօր Oragir.News-ը հետաքրքրվեց Ճանապարհային դեպարտամենտից, թե առաջիկայում կվերանորոգվի՞ Եղեգիս գետի վրայի կամուրջը, թե՞ ոչ։

Ճանապարհային դեպարտամենտից մեզ հայտնեցին, որ այս պահին փաստաթղթերի ձեռքբերման գործընթաց է սկսվել, որին կհաջորդի շինաշխատանքների ձեռքբերման և իրականացման գործընթացները։

«Ձեռնարկվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ117+042-ում գտնվող կամրջի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթաց։

Սահմանված կարգով նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերելուց հետո կիրականացվեն շինաշխատանքների ձեռքբերման և իրականացման գործընթացները»,- հայտնում են մեզ Ճանապարհային դեպարտամենտից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել