copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 21:22 07-04-2026

Խաղաղ ակցիա տեղի կունենա՝ ի պաշտպանություն և հաջակցություն 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի

«Իմոնք» բարեգործական հիմնադրամի հայտարարությունը.

«Մենք՝ մի խումբ ՀՀ քաղաքացիներս, չպատկանելով որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման, նախաձեռնում ենք խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն և հաջակցություն 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի։

Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, հրավիրում ենք բոլոր սրտացավ մարդկանց ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ միասին բարձրաձայնելու մեր արդարացի պահանջն ու խնդրանքը։

Դավիթ Մինասյանն ընդամենը 18 տարեկան դպրոցական է։ Նա ունի առողջական մի շարք խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ։ Դավիթը զրկված է կրթություն ստանալու իրավունքից։ Ի դեպ, դպրոցում նա աչքի է ընկնում փայլուն առաջադիմությամբ։

Այս ակցիան խաղաղ է և բացառապես քաղաքացիական։ Սա պայքար է արդարության համար։ Սա պայքար է երիտասարդի կյանքի ու ապագայի համար։

Յուրաքանչյուրիդ ներկայությունն ու մասնակցությունը չափազանց կարևոր է։ Միայն միասին կարող ենք ցույց տալ, որ մենք չենք լռելու և չենք հանդուրժելու անարդարությունը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին