Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 7-ին, արտահերթ նիստ է գումարել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոպություններ կատարելու մասին նախագիծը:
Ըստ նախագծի՝ արգելվելու է դաշինքների, կուսակցությունների կողմից անձնանունների կիրառումը։
Մի շարք ընդդիմադիր գործիչներ, որոնց թվում են՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները վստահ են, որ օրենսգրքում փոփոխությունների հիմնական նպատակը վերաբերում է հենց Սամվել Կարապետյանին։