Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:14 06-04-2026

Անտոկոս գյուղվարկ են տալիս․ թող ոսկի չառնեն, նպատակային ծախսեն, հետո էլ չդժգոհեն. գյուղացի

Սիզավետցի Արարատ Պողոսյանը իր տեխնիկան է հպարտությամբ ցուցադրում և առանց մոռանալու նշում, թե որը ինչ ծրագրով է ձեռք բերել։ Գյուղացի տղամարդը գոհ է պետության ծրագրերից. «Անտոկոս գյուղվարկի շնորհիվ կարողացա տեխնիկա գնել ու իմ հողն ավելի արդյունավետ մշակել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է նա։

Արարատ Պողոսյանը ոսպ ու հնդկաձավար է աճեցնում և վստահ է, որ վարկերը ճիշտ օգտագործելը ճանապարհ է առաջ դեպի հաջողություն։

«Թող մարդիկ ոսկի չառնեն ու վարկը զուտ հողին ու գյուղատնտեսությանը ներդնեն։ Աշխատեք նպատակային, հետո էլ չդժգոհեք»,- խորհուրդ է տալիս Արարատը։

Նրա խոսքով՝ այս ծրագրերը իսկապես հնարավորություն են տալիս փոքր տնտեսություններին զարգանալ ու աճել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան