Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:00 06-04-2026

Ադրբեջանը մեր թշնամին ա, և վե՛րջ․ զզվում ենք Ալեն Սիմոնյանից․ հարցում

Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը՝ Ադրբեջանը։

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների դիտարկումներին, թե ով է ՀՀ–ի անվտանգության երաշխավորը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշերն էլ ասացին, որ Հայաստանի անվտանգության երաշխավոր հայերն են։

«Երաշխավորը մեր հայերն են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ երկու պետություններ են ՀՀ անվտանգության երաշխիքը։ «Հայաստանի անվտանգության երաշխիքը երկու պետություն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ՔՊ-ի ասածներից ոչ մեկ նորմալ չէ։ «Էդ խմբի որ մի ասածն ա նորմալ։ Ադրբեջանը էդքան էրեխու կոտորեց, օրեցօր մեր սահմանը ներս ա քաշում, հիմա էլ ասում ա մեր անվտանգության երաշխավորն ա»,- ասաց նա։

«Ադրբեջանը մեր թշնամին ա և վերջ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին