copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:54 06-04-2026

Վերադարձ այն օրերին, երբ վարորդները կոնֆլիկտի մեջ էին մտնում չվճարող ուղևորների հետ. հանգի՛ստ թողեք վարորդներին. Իզաբելլա Աբգարյան

«Վարորդներին հանգի՛ստ թողեք»

Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Այսօր գործակարգավարականի ժամանակ Տիգրան Ավինյանը ըստ էության հրահանգեց, որ տրանսպորտի վարորդներին ներգրավեն ուղեվարձի հավաքագրման գործում։

Այլ կերպ ասած` վերադառնան օրերը, երբ վարոդները կոնֆլիկտի մեջ էին մտնում չվճարող ուղևորների հետ։

Ավելին, անթույլատրելի ակնարկ արեց` հիշեցնելով, որ վճարվում են ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ համար։ Այսինքն, փորձելու են այս վճարը որպես ճնշման միջո՞ց գործադրել, որ վարորդները նաև հսկիչ աշխատեն։

ՉՈՒՆԵՆ ՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ։

Եթե ուզում են վարորդը նաև հսկիչ աշխատի, պիտի + հսկիչի աշխատավարձ տան։ Գումարած դրան, պետք է վերանայվեն պայմանագրերը և ամրագրվի նոր պարտականությունը։

Ամեն դեպքում վարորդներին պետք չէ ներգրավել հավաքագրման գործընթացում։

Տեղից շատ նյարդային ու ծանր աշխատանք են կատարում։

Նաև (արդեն ունենք փորձը) վճարած ուղևորների կյանքն է բարդանում` ականատես լինելով կռվի, քաշքշոցի, ուշանալով, եթե վարորդը հրաժարվում է վարել։

Չի կարելի նման ձևով քաղաք կառավարել»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում