Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 11:35 06-04-2026

«Ինտերը» սեփական հարկի տակ 5։2 հաշվով հաղթել է «Ռոմային»․ Մխիթարյանը վերադարձել է վնասվածքից

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում առաջատար Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» գերվստահ հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ (5-2)։

Հանդիպումը շատ ակտիվ մեկնարկեց. արդեն 2-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը:

Հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը 40-րդ րոպեին Ջանլուկա Մանչինիի խփած գոլի շնորհիվ, սակայն դեռ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+2′) Հական Չալհանօղլուն թնդանոթային հարվածով կրկին առաջ մղեց «ներաձուրիին»:

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը վերջնականապես կոտրեցին մրցակցի դիմադրությունը։ 52-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը ձևակերպեց դուբլ, իսկ 55-րդ և 63-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մարկուս Թյուրամն ու Նիկոլո Բարելան՝ հաշիվը դարձնելով 5-1: Հյուրերին հաջողվեց միայն ևս մեկ գնդակ ետ բերել. 70-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Լորենցո Պելեգրինին։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 76-րդ րոպեին՝ փոխարինելով Պյոտր Զիելինսկիին։ Հիշեցնենք, որ 37-ամյա խաղացողը վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ հանդիպումը (1-1):

Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 72-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակն ու վերջ դնելով չորսխաղյա առանց հաղթանակների շարքին։ «Ջալոռոսին» 54 միավորով 6-րդն է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան