copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 11:29 06-04-2026

Քաղաքացիները ճիշտ են՝ ՔՊ-ն նորից սխալվեց. տրանսպորտի թերհավաքագրումների պատասխանատու կարգեցին վարորդներին

Հարգելի՛ երևանցիներ,

Քիչ առաջ Երևանի փոքրամասնության ու 9% քվե ստացած «քաղաքապետը» հայտարարեց, որ թանկացած ու չբարեփոխված տրանսպորտի թերհավաքագրումները հասնում են մեծ ծավալների։

Սա այն է, ինչի մասին ես օրեր առաջ խոսել եմ։
Քաղաքացիները ճիշտ են՝ ՔՊ-ն նորից սխալվեց։

Հիմա՝ գտել են նոր մեղավորներ, հայտարարեցին, որ քաղաքացիների արդար բողոքը առ այն, որ բարեփոխում չկա ու չեն վճարում, դրա միակ պատասխանատուներ կարգեցին վարորդներին։

Հարգելի՛ վարորդներ մեր ու երևանցիների անունից խորին շնորհակալություն ձեզ, ձեր կատարած աշխատանքի համար։

Շարունակե՛ք ձեր միակ պարտականությունը, տեղափոխել ժողովրդին պատշաճ ու ապահով։

Էս աբսուրդին քիչ մնաց։

Երևանի ավագանու Մայր Հայաստան ընդդիմադիր խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել