copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:55 05-04-2026

Դաղստանում բնակիչներին տարհանում են ջրհեղեղի պատճառով

Դաղստանի Դերբենդի շրջանի բնակիչները տարհանվել են գետի վարարման և Գեջուխի ջրամբարի ամբարտակի փլուզման պատճառով, որը տեղի է ունեցել ուժեղ անձրևների պատճառով ։ Այս մասին կիրակի՝ ապրիլի 5-ին, հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը։

Իշխանությունների տվյալներով՝ Դերբենդի շրջանից նախապես կտարհանվի 4165 մարդ, այդ թվում՝ 823 երեխա։ Նրանք կտեղափոխվեն ժամանակավոր տեղավորման կենտրոններ և հարազատների մոտ։ Դերբենտի շրջանի ղեկավար Էլման Ալլահվերդիևի խոսքով՝ կիրակի երեկոյան դրությամբ արդեն տարհանվել է մոտ 800 տնային տնտեսություն։

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտարարել է, որ արտակարգ ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով հանրապետության բոլոր քաղաքներում և շրջաններում: Նրա գնահատականներով՝ Դերբենդից և Դերբենդի շրջանից բացի, տարածաշրջանում ամենածանր իրավիճակը Մախաչկալայում է , ինչպես նաև Կարաբուդախքենթի և Խասավյուրտի շրջաններում:

Բացի այդ, Քայթագի շրջանի Կիրկի գյուղում սողանք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ տուն ամբողջությամբ ավերվել է, իսկ երկուսը՝ մասամբ վնասվել: Փլատակների տակ հայտնաբերվել է մահացած կնոջ դի, հաղորդում են ռուսական աղբյուրները՝ հղում անելով ԱԻՆ-ին:

Սա տարածաշրջանում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ խոշոր ջրհեղեղն է։ Հյուսիսային Կովկասում հեղեղատարափ անձրևները սկսվել են մարտի վերջին, որոնցից ամենաշատը տուժել է Դաղստանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին