copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 15:49 05-04-2026

Ազովի ծովում հացահատիկով բեռնված նավ է խորտակվել. կան զոհ և անհետ կորածներ

Ցորենով բեռնված «Վոլգո-Բալտ» տիպի բեռնանավ է խորտակվել Ազովի ծովում։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն:

«Ազովի ծովում բեռնանավ է խորտակվել», - գրել է Սալդոն «Max» հարթակի իր ալիքում։

Նրա տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, կան անհետ կորածներ։ Անձնակազմի մի մասին հաջողվել է դուրս գալ նավից և հասնել Խերսոնի ափ։ Առաջին օգնությունը ցուցաբերել են տեղացիները՝ դիմավորելով անձնակազմին և մինչ ծառայությունների ժամանումը օգնելով ափին։

«Ափին հայտնաբերվել է անձնակազմի 9 անդամ՝ ՌԴ քաղաքացիներ։ Մեկ մարդ՝ ծնված 1991 թվականին (նավապետի ավագ օգնական), մահացել է: Անձնակազմի ևս երկու անդամների գտնվելու վայրը անհայտ է», - ասվում է հաղորդագրության մեջ։

Սալդոն հավելել է, որ փրկված նավաստիներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն:

Արտակարգ պատահարի պատճառը հայտնի չէ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում