Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:32 03-07-2022

Թուրքիայում կալանվել է ուկրաինական հացահատիկով ռուսական նավ. Reuters. տեսանյութ

Թուրքիայում կալանավորվել է ռուսական բեռնատար նավ, որը տեղափոխում էր ուկրաինական հացահատիկ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարին։

Գործակալության տվյալներով, Ուկրաինան դիմել է թուրքական կողմին՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Բերդյանսկ նավահանգստից դուրս բերված 4500 տոննա ուկրաինական հացահատիկ տեղափոխող բեռնանավը ձերբակալելու խնդրանքով։

Նշվում է, որ Թուրքիայի մաքսային մարմինները կալանել են չոր բեռը։ Այժմ նավը նավահանգստի մուտքի մոտ է։

«Մենք լիովին համագործակցում ենք։ Ներկայում նավը նավահանգստի մուտքի մոտ է, այն կալանված է Թուրքիայի մաքսային մարմինների կողմից»,- հաղորդում է Reuters-ը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել