Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 12:57 05-04-2026

 Դրամա Մադրիդում․ կարմիր քարտեր, VAR և Լևանդովսկու գոլը․ Բարսելոնան կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ

Իսպանական Լա Լիգայի 30-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը. «Ատլետիկոն» հյուրընկալել էր «Բարսելոնային»։ Դրամատիկ և իրադարձություններով հարուստ խաղում կատալոնական ակումբը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Հաշիվը 39-րդ րոպեին բացեց մադրիդցիների հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն։ Սակայն դաշտի տերերի ուրախությունը կարճ տևեց․ ընդամենը երեք րոպե անց Մարկուս Ռեշֆորդը վերականգնեց հավասարությունը: Կրքերը բորբոքվեցին առաջին խաղակեսի ավելացված ժամանակում. 45+7-րդ րոպեին Լամին Յամալի նկատմամբ թույլ տված կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց «Ատլետիկոյի» կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսը՝ տանտերերին թողնելով 10 հոգով։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում կրքերը կրկին թեժացան։ Գլխավոր մրցավարը VAR համակարգի օգնությամբ տեսակրկնապատկերը դիտելուց հետո չեղարկեց «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Մարտինի հեռացումը։ Արձանագրվեց, որ մինչև մրցակցի ոտքին հարվածելը, Մարտինը նախ խաղացել էր գնդակով։

Թվային առավելություն ունեցող հյուրերը շարունակեցին ճնշումը, ինչն իր արդյունքը տվեց հանդիպման բուն ավարտին։ 87-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին խփեց կատալոնացիների հաղթական գնդակը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 1:2։

Armsport

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել