Ներքին 5 ամիս առաջ - 22:45 04-04-2026

Յոթվերքը լեփ-լեցուն էր․ Ճրագալույցի պատարագը մատուցվել է Միքայել Սրբազանի մասնակցությամբ

Գյումրիի Յոթվերք եկեղեցում այսօր մեծ բազմության մասնակցությամբ տեղի է ունեցել Ճրագալույցի Սուրբ պատարագը, որին ներկա է գտնվել տնային կալանքի մեջ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Տոնի խորհրդով պայմանավորված՝ եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալներով, ովքեր եկել էին մասնակցելու Սուրբ Հարության ավետիսը խորհրդանշող այս կարևոր արարողությանը։

Ճրագալույցի պատարագը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևորագույն տոնական արարողություններից է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսը և հավատացյալների համար նոր կյանքի ու հույսի սկիզբը։

Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց փոխանցել են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսը՝ եկեղեցուց դուրս գալով հոգևոր վերելքով և հավատով լցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում