copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 08:30 04-04-2026

Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Մենք վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում՝ Երևանում, ՔՊ-ն անցել է անհատական «զրույցների»: Խոսքը քաղաքացիների հետ հանդիպումների մասին չէ, այլ ընդդիմադիրներին պոտենցիալ աջակցողների հետ «զրույցների»:

Ըստ մեզ հասած ահազանգերի, տեղերի քպականներն ու «տասովչիկները» հանդիպում են մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, բայց անկուսակցական են և, իշխանությունների պատկերացմամբ, նախընտրական շրջանում կարող են «աշխատել» «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի կամ «Հայաստան» դաշինքի օգտին, այսինքն՝ շտաբներ բացել, քարոզչություն իրականացնել տեղերում և այլն: Խոսքը հատկապես տարածքների այն երիտասարդների մասին է, որոնք բավական մեծ հարգանք, հեղինակություն ունեն:

Սակայն հետաքրքիրն այն է, որ, մեր տեղեկություններով, այդ «զրույցները» իշխանությունների համար ցանկալի ընթացք չեն ստանում. նախ՝ բոլոր այդ ընդդիմադիր հայացք ունեցողները քաղաքավարի կերպով «հեռու են ուղարկում» քպական «զրուցավարներին», երկրորդ՝ հենց վերջիններիս մեջ շատերը պարզապես հասկացնում են, որ իրենք հանդիպել են «պտիչկա» դնելու համար: Այդ «զրուցավարները» նաև ակնարկում են, որ վատ չի լինի այդ մասին հիշել հունիսի 7-ից հետո, երբ իշխանափոխություն իրականացվի՝ մոտավորապես «դուք էլ հասկացեք, ասել են, անում ենք, ստիպված ենք»-ի հանգվույն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը