Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:56 03-04-2026

Աղանդավորական քարոզ Գյումրիի Հակոբ Մծբնա եկեղեցու դիմաց

Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցու տարածքում մի տղամարդ ինչ-որ քարոզչություն է անում, որը, ըստ ականատեսների, կրում էր աղանդավորական բնույթ։

Տեղում գտնվող քաղաքացիների խոսքով՝ տղամարդը մեջբերումներ է անում, վեճի մեջ մտնում մարդկանց հետ։

Ականատեսներից մեկը նշել է, որ նման երևույթները նորություն չեն, սակայն վերջին շրջանում դրանք առավել հաճախակի են դարձել:

«Մարդիկ գալիս են եկեղեցի՝ իրենց հավատքի համար, բայց դրսում այլ գաղափարներ են պարտադրվում։ Սա առնվազն անհարգալից է»,- ասել է քաղաքացին։

Տեսանյութ։