Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 12:52 26-10-2025

Ձեր աղանդավորական թեզերը պահեք ՔՊ-ի ներսում. Աստծո իշխանության դեմ մարտնչողները պարտվելու են. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Նիկոլի խոսույթը ոտքից գլուխ նեոբոլշեւիկյան ու բողոքական է. այն ոչ մի կապ չունի առաքելական եկեղեցու հետ։

Հերիք է ժողովուրդ-ժողովուրդ անեք…
Նախ՝ ժողովրդի մեծամասնությունը մերժում է Նիկոլին ու ՔՊ-ին։

Դա են ցույց տվել Երեւանի, Գյումրու, Վանաձորի, Ալավերդու, Բերդի, Մասիսի ու մի շարք այլ խոշորացված համայնքների ընտրությունները։

Երկրորդ՝ ժողովուրդը մեծ ցանկության դեպքում չի կարող ոչ եպիսկոպոս, ոչ՝ արքեպիսկոպոս ու ոչ էլ կաթողիկոսի «կարգալույծ» անել։
Էդ ձեր աղանդավորական ու բոլշեւիկյան թեզերը պահեք քպ-ի ներսում։

Ոչ Քրիատոսի առաքյալներին է ժողովուրդը ընտրել, ոչ էլ՝ Գրիգոր Լուսավորչին։
Հոգեւոր իշխանությունը քաղաքական պաշտոն չէ, որ ընտրություններով կամ նույնիսկ հեղափոխությունով փոխեք։

Որտեղ Վեհափառն է, այնտեղ էլ լինելու է վեհարանն ու հոգեւոր իշխանությունը։
Ներոն տխրահռչակ կայսրն էլ պատերազմեց Պետրոս առաքյալի դեմ, բանտարկեց Հռոմում ու տանջամահ արեց նրան։

Ո՞ւր է հիմա Ներոնը եւ ո՞ւր է Պետրոս առաքյալը։
Աստծո իշխանության դեմ մարտնչողները պարտվելու են։
Ու զգուշացեք «կեղծ մարգարեներից»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան