copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:05 03-04-2026

ՔԿ Կենտրոնական բաժնի պետն ու քննիչը լրագրողի ներկայությամբ եղբայրների տունը խուզարկելո՞ւ համար են ազատվել

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔԿ Կենտրոնական բաժնի պետն ու նույն բաժնի քննիչն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց պաշտոնանկության պատճառ է դարձել եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանների բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ լրագրողի ներկայությունը։

Հավանաբար՝ իրավապահ համակարգում այս հանգամանքը գնահատվել է որպես ընթացակարգային խախտում, ինչի հետևանքով էլ ընդունվել է համապատասխան կարգապահական որոշումը։

Տեղեկությունը ճշտելու համար Oragir.News-ը կապ հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի հետ, ով նշեց․ «Մեր պաշտոնական կայքում կա հրամաններ բաժին, որտեղ տեղադրվում է ազատման հրամանները։ Ես նայեցի, չգտա նման բան, ընթացքում նայեք, այնտեղի կտեսնեք»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի