copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:05 03-04-2026

«Իմ քայլը» երբևէ չի գործել Կառավարության շենքում․ Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը. հայտարարություն

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հիմնադրման օրվանից (2018թ) երբևէ չի գործել Կառավարության շենքում։ Հիմնադրամը 2020 թվականի սկզբից իր գործունեությունն իրականացնում է Տերյան 1/1 հասցեում, իսկ մինչ այդ գործել է տարբեր հասցեներում վարձակալվող տարածքներում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը:

«Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, ապա նա իրեն Կառավարությունում տրամադրված աշխատասենյակը հանձնել է 2026 թվականի փետրվարի 25-ին։

Ավելի վաղ Oragir News-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի քաղաքացիական ամուսնության ավարտից հետո հանրությանը հետաքրքրում է Հակոբյան լքե՞լ է Կառավարության շենքը, որտեղ տարածք էր հատկացվել «Իմ քայլը» հիմնադրամին, թե՞ ոչ։

Oragir.News-ն այս հարցը հստակեցնելու համար փորձեց կապ հաստատել Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ։ Թե՛ Հարությունյանը, թե՛ Բաղդասարյանը հեռախոսազանգերին չպատասխանեցին և չպարզաբանեցին՝ Հակոբյանը լքե՞լ է Կառավարության շենքը, թե՞ ոչ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում