copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 14:24 03-04-2026

Լիբանանում մեկ ամիս տևած մարտական գործողությունների ընթացքում uպանվել է Հեզբnլլահ շարժման շուրջ 1,000 անդամ․ ՑԱԽԱԼ

Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ Լիբանանում մեկ ամիս տևած մարտական գործողությունների ընթացքում սպանվել է Հեզբոլլահ շարժման շուրջ 1,000 անդամ և հարձակման է ենթարկվել ավելի քան 3,500 թիրախ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այս պահի դրությամբ ոչնչացվել է մոտ հազար գրոհային, այդ թվում՝ բազմաթիվ բարձրաստիճան հրամանատարներ և Հեզբոլլահի հարյուրավոր մարտիկներ: ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել ավելի քան 3,500 թիրախների ողջ Լիբանանում: Հարվածները կենտրոնացած են եղել ահաբեկչական ենթակառուցվածքների, զենքի պահեստների, արձակման կայանքների, ինչպես նաև օպերատիվ կառավարման և վերահսկման շտաբների վրա»,- ասվում է մամուլի հրապարակված հաղորդագրության մեջ:

Լիբանանում հակամարտության սկզբից՝ մարտի 2-ից ի վեր, զոհերի թիվը հասել է 1,345-ի, վիրավորվել է 4,040 քաղաքացի: Հարյուր հազարավոր քաղաքացիներ ստիպված են եղել լքել իրենց տները երկրի հարավում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը