Ներքին 1 տարի առաջ - 22:55 08-08-2024

8 ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է

Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Երևանի քաղաքապետից ունեինք հստակ հանձնարարական․ մշակել այսօրվա օրենսդրությանը համապատասխան գլխավոր հատակագիծ, որպեսզի օրենքի հետ հակասությունն այլևս վերանա։

Այսօրվա գործող օրենսդրությամբ շատ հստակ ձևակերպվում է, թե գլխավոր հատակագիծն ինչ է իրենից ներկայացնում։

Կատարեցինք որոշակի փոփոխություններ։ Ավարտել ենք մշակման աշխատանքները»,- հայտարարել է «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Անդրանիկ Սեդոյանը։

Ամենից շատ դիտված