copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 12:56 03-04-2026

18-ամյա Դավիթ Մինասյանին «Աբովյան» ՔԿՀ-ից տեղափոխում են հիվանդանոց․ փաստաբան

Հենց հիմա Դավիթ Մինասյանը «Աբովյան» ՔԿՀ-ից տեղափոխվում է հիվանդանոց, լրացուցիչ կտեղեկացնեմ: Այս մասին գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Ավելի վաղ նա գրել էր, որ Դավիթի վիճակը կրկին վատացել է: Հիմա «Աբովյան» ՔԿՀ-ում է։

Առավոտյան փաստաբանը հաղորդել էր, որ Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից պարզաբանել են, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվում է «Աբովյան» ՔԿՀ, որպեսզի չընդհատվի նրա կրթությունը։

«Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։

Հիշեցնենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը սովորում է ավագ դպրոցի 12-րդ դասարանում։ «Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց և անչափահասների համար, սակայն օրենքը թույլ է տալիս, որ չափահաս դառնալուց հետո մինչև 21 տարեկան անձը մնա «Աբովյան» ՔԿՀ-ում, եթե դրսևորել է դրական վարքագիծ։ Անչափահասները դպրոցական կրթություն են ստանում հենց քրեակատարողական հիմնարկում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ