copy image url
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 20:35 25-02-2026

 Տիգրան Աբրահամյանը ՔԿՀ-ներում այցելել է Աշոտ Մինասյանին և Վահագն Չախալյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

««Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին։

Ա. Մինասյանի՝ բանտում գրվող և հրապարակվող նյութերը տեղեկատվական, վերլուծական և ինտելեկտուալ քաղցը հագեցնող գրվածքներ են, որտեղ մարդն առնչվում է ինքն իր հետ, նախկինի ու ներկայի, հաղթողի և պարտվողի, ուժեղի և թույլի մշտական պայքարում։ Այդ ամենը պրոյեկտված է ներքաղաքական «սոուսում»՝ իր ողջ գույներով։

Չախալյանի մասով իշխանությունն ընդգծված քինախնդիր է՝ բանտային պայմաններ, խիստ սահմանափակումներ և մշտական լարվածություն։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Ամենից շատ դիտված