Ներքին 3 ամիս առաջ - 15:24 02-04-2026

Դիտավորյալ պառկում եք, որ ՊՊԾ-ի տղաները Ձեր վրայով քայլեն. Փաշինյանը՝ լրագրող Անի Գևորգյանին

Այո՛ խոսքի ազատությունն այն է, որ դուք և մյուսներն այդտեղ կանգնած ձեր հարցերն անկաշկանդ տալիս եք և ստանում եք ձեր պատասխանները, անկախ նրանից՝ ինչքանով եք գոհ այդ պատասխաններից:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով NewDay.am-ի լրագրող Անի Գևորգյանի հարցին:

Լրագրող Անի Գևորգյանն իր հարցում ընդգծել էր, որ մի քանի անգամ, տարբեր իրավիճակներում վարչապետի աջակիցներն իրեն հարվածել են և պատասխանատվության չեն ենթարկվել:

«Ես մի քանի անգամ, իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք, հազար ներողություն, ՊՊԾ-ի ոտքի տակ ընկնում: Այդ մարդիկ իրենց ծառայությունն են իրականացնում և դուք, իմ կարծիքով, դիտավորալ գալիս եք, ընկնում եք ՊՊԾ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով, Ձեր վրայով քայլեն և շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ Ձեր վրայով չեն քայլում»,-նշեց վարչապետը:

Լրագրողն արձագանքեց Փաշինյանին, ասաց, որ խոսում է ոչ թե ՊՊԾ աշխատակիցների, այլ նրա աջակիցների մասին:

«Ես էլ խոսում եմ Ձեր մասին, հարցը տվեցիք, լռե՛ք մի հատ: Լռե՛ք ասացի»:
Լրագրողը հորդորեց չգոռալ իր վրա, որին ի պատասխան վարչապետը շարունակեց. «Լռե՛ք, թե չէ հենց հիմա դուրս կտարվեք այստեղից: Լռե՛ք, լռե՛ք հենց հիմա: Ես պատասխանատու ասում եմ, որ դուք դիտավորյալ պառկում եք, որ ՊՊԾ-ի տղաները Ձեր վրայով քայլեն»,-նշեց Փաշինյանը:

«Ես էլ ասում եմ՝ դուք դիտավորյալ Ձեր աջակիցներին ուղարկում եք, որպեսզի հարբած աջակիցները Մայր Աթոռում ինձ հարվածեն և պատասխանատվության չենթարկվեն»,-ասաց Անի Գևորգյանը, որին ի պատասխան Փաշինյանն ասաց՝ ես հարբած աջակիցներ չունեմ:

Գևորգյանը դիտարկում արեց, ասաց, որ Փաշինյանն էր 2018-ին ավտոբուսների առաջ պառկում:

«Ես պառկում էի և հայտարարում էի, որ պառկում եմ, դուք էլ համարձակություն ունեցեք ու ասեք, որ պառկում եք, որ ՊՊԾ-ի աշխատողները Ձեր վրայով քայլեն: Դուք դիտավորյալ, իմ աչքի առաջ, վերջին անգամ Մասիսում պառկել եք, որ ՊՊԾ-ի աշխատողները Ձեր վրայով քայլեն»,-նշեց Փաշինյանը, որին ի պատասխան լրագրողը նշեց, որ Փաշինյանի հետ Մասիսում չի գտնվել:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg

Ձեզ գուցե հետաքրքրի