Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 10:38 01-04-2026

Իմ աթոռն ավելի թանկ է, քան դուք. թիվ 94 մանկապարտեզի տնօրենը փակվել է աշխատասենյակում ու դուրս չի գալիս

Երևանի թիվ 94 մանկապարտեզում իրավիճակը լարված է: Տնօրենը փակվել է իր աշխատասենյակում ու դուռը չի բացում լրագրողների և ծնողների առաջ:

Ծնողներ ու աշխատակիցները նշում են, որ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը դաստիարակներին անվանում է «մորգի աշխատող», ասում, որ իր աթոռն ավելի թանկ է, քան իրենք:

Ծնողների պնդմամբ՝ դաստիարակները անընդհատ լարված են, մթնոլորտը՝ անառողջ, երեխաներին ու ծնողներին երբեք ժպիտով չեն դիմավորում, որովհետև տնօրենն անընդհատ ճնշում է աշխատակիցներին ու նրանք այլև չեն կարողանում օրվա ընթացքում նորմալ հաղորդակցվել ո՛չ ծնողների, ո՛չ էլ երեխաների հետ:

Ծնողներից մեկի խոսքով՝ երեխաներն ասում են՝ եթե դաստիարակը գնա, իրենք էլ չեն հաճախի մանկապարտեզ:

Նրանք պնդում են, որ տնօրենը ցույց տա դաստիարակների ազատման դիմումները, որտեղ գրված է, թե ինչու են նրանք դուրս եկել աշխատանքից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ ծնողների, տնօրենը դայակներին ու դաստիարակներին նվաստացրել է, ճնշել ու վատ է վերաբերվել:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել