copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 12:02 31-03-2026

ՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ սպառողի սեղանի ձվի անվտանգությունը ապահովելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում:

Դիտարկման շրջանակներում նմուշառում և հսկիչ գնում է իրականացվել Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ, «Գնթունիք» ՍՊԸ, «Վարիանտ Գրուպ» ՍՊԸ, «Գնդեվազ Ֆարմ» ՍՊԸ, «Հագա» ՍՊԸ, «Արարատ» ՍՊԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Լուսակերտի «Էլիտ»» ՍՊԸ, Արթուր Հարությունյան ԱՁ, «Արամուս» ՍՊԸ ձվի արտադրական կազմակերպություններում, ինչպես նաև Երևանի և մարզերի իրացման մի շարք խոշոր օբյեկտներում։

Ձվի արտադրական կազմակերպությունների դիտարկման արդյունքում խախտում է արձանագրվել միայն «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում. համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության՝ ներկայացված նմուշը՝ «հավի ձու 01 կարգի, 23.03.2026թ. արտադրության», չի համապատասխանել ՀՍՏ 182 2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին:

Իրացման կազմակերպությունների դիտարկման շրջանակներում հսկիչ գնում է իրականացվել «Աշտարակ», «Արաքս», «Արզնի», «Արզնի յոդացված», «Գնթունիք», «ԵԹՖ», «Էլիտ», «Էրեբունի», «Թաարմ», «Կոկո», «Նատուր ֆուդ», «Շիրակ», «ՈԹՖ», «Ոսկեհատ» «Ստեփանյան Ֆարմ», «НОВОРОССП/Ф» արտադրողների սեղանի թարմ ձու ապրանքատեսակների տարբեր խմբաքանակներից:

Լաբորատոր հետազոտության արդյունքում «Արզնի» (արտադրման ամսաթվեր՝ 24․03 և 10․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթվեր՝ 13․03 և 21․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03) չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ)։

Արձանագրվել են նաև սեղանի թարմ ձու ապրանքատեսակի կարգի անհամապատասխանություններ:

Ըստ այդմ՝ «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 24․03, 26․03 և 27․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Գնթունիք» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթիվ՝ 17․03), «Թաարմ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 14․03, 26․03, 22․03, 18․03 և 24․03) և «ՈԹՖ» (արտադրման ամսաթիվ՝ 26․03) ապրանքնիշերի ձվի կարգը չի համապատասխանել մակնշմամբ ներկայացվածին։
Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:

Վերահսկողությունը շարունակվում է, արդյունքները կներկայացվեն հաջորդիվ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին