copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:41 30-03-2026

Երեխաների վարքագիծը ոչնչով աչքի չի ընկել. թիվ 29 դպրոցի տնօրեն

«Սա կրթական մակարդակից դուրս է, մեզ հետ որևէ կապ չունի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի տնօրենը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երիտասարդներին, ովքեր Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանում սովորող երկվորյակ եղբայրներ են։

Չնայած դպրոցում չհերքեցին, որ ձերբակալվածներն իրենց ուսումնական հաստատության աշակերտներ են, տնօրենը շտապեց ընդգծել, որ կատարվածը որևէ առնչություն չունի դպրոցի հետ։ Նրա խոսքով՝ աշակերտները դպրոցում երբևէ աչքի չեն ընկել բացասական վարքով։

Oragir.News-ը դպրոց էր այցելել՝ պարզելու աշակերտների վարքը և բնութագիրը ուսումնական միջավայրում, սակայն տնօրենը թույլ չտվեց զրուցել ուսուցիչների հետ՝ պատճառաբանելով, թե դպրոցում միջոցառում է ընթանում։

Նա նաև խուսափեց պատասխանել հարցին՝ արդյոք մտավախություն ունի՞ հնարավոր ճնշումների վերաբերյալ՝ զրույցն ավարտելով և դպրոցի դռները ժպիտով և ներողամիտ հայացքով փակելով մեր առջև։

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան կայքից հայտնի է դառնում, որ ձերբակալված աշակերտները շարունակում են գտնվել ՁՊՎ-ում, մինչդեռ նրանց նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Նրա խոսքով՝ եղբայրներից մեկի՝ Միքայել Մինասյանի առողջական վիճակը վատթարացել է, իսկ երկուսն էլ ունեն կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է 3 անձ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը