Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:30 30-03-2026

Ռոբերտ Քոչարյանն ամենառեալ թեկնածուն ա, որ էս վիճակը մի քիչ կշտկի․ տեսել ենք իր աշխատանքը․ հարցում

Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զոհ, մոտ 12 հազար վիրավոր տվածները չեն կարող չպատժվել։

«Սա այն դեպքը չէ, երբ պաշտոնյան պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տվել, ինչ որ չնչին հետևանքներ են եղել։ Այս իշխանությունն աղետ է բերել ՀՀ-ի և Արցախի գլխին ու դրա համար պետք է պատասխան տա։ Այստեղ ներում չի կարող լինել ընդհանրապես, վստահ եղեք»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Oragir․News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը իշխանության գա՝ Արցախը հանձնողներին կպատժի»։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց, նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը հերոսը, որոշներն էլ ասացին, որ նա այդ մասին մինչև Արցախի հանձնումը պետք է մտածեր։

«Միանշանակ, տեսել ենք իր աշխատանքը, գիտենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը իսկական քաղաքական գործիչ է։ «Այո, ես այն ժամանակներում եմ ապրել, երբ մենք լամպ, պլիտա էինք վառում։ Եվ ես հիշում եմ, թե ինչպես այդ ամենը 2-3 տարում փոխվեց, երբ ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը։ Սիրում եք, չեք սիրում նա իսկական քաղաքական գործիչ է »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բոլորի մեջ Ռոբերտ Քոչարյանը բոլորի մեջ ամենաիրական թեկնածուն է, ով կարող է այս իրավիճակը շտկել։ «Ռոբերտ Քոչարյանը էս բոլորի մեջ ամենառեալ թեկնածուն ա՝ էս իրավիճակը մի քիչ շտկելու։ Ինքը հերոս ա։ Ես նայում եմ Նիկոլին, վատանում եմ»,- ասաց նա։

«Չի կարա գա, որովհետև ոնց պիտի գա, ով ա ձեն տալու, ես չգիտեմ։ Արցախն իրանք էլ են հանձնել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան