Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 17:04 30-03-2026

Ծառուկյանը կլինի Թոփուրիա - Գեյջի մենամարտի պահեստայինը

Հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը հաստատել է, որ հանդես կգա որպես պահեստային՝ թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտի համար։

Հունիսի 14-ին Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարում անպարտելի իսպանացի Իլյա Թոփուրիան կանցկացնի թեթև քաշային կարգի չեմպիոնական տիտղոսի իր առաջին պաշտպանությունը՝ մրցելով ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ։

Արմանի խոսքով՝ ինքն ապահովագրելու է հենց այս դիմակայությունը։

«Այսպիսով, Թոփուրիան շուտով մենամարտ կանցկացնի, և հիմա նա ասում է. «Այո՛, եթե UFC-ի ղեկավարությունն ինձ ասի, ես կմենամարտեմ Արմանի հետ»։ Բայց նա շուտով մենամարտ ունի, իսկ ես լինելու եմ նրա պահեստայինը և պատրաստ եմ փոխարինման դուրս գալ, եթե ինչ-որ բան պատահի։ Ես կպահպանեմ ակտիվությունս»,- Ծառուկյանի խոսքն է մեջբերում Bloody Elbow պորտալը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը UFC-ի թեթև քաշայինների պաշտոնական վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և համարվում է չեմպիոնական գոտու գլխավոր հավակնորդներից մեկը։

Armsport

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի