copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:19 30-03-2026

Վերջապես հասել է այդ փուլը. Լիլիթ Սարգսյանի հուզիչ խոստովանությունը մայրության սպասման մասին

Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը, որը գտնվում է հղիության վերջին փուլում, սոցիալական հարթակներում կիսվել է իր կյանքի ամենաերջանիկ ու պատասխանատու շրջանի մանրամասներով։

Նրա նոր հրապարակումը լի է ջերմությամբ և անհամբեր սպասումով։ Լիլիթը հետևորդներին հայտնել է, որ արդեն պատրաստ է ցանկացած պահի գրկել իր փոքրիկին։ Դերասանուհին չի թաքցրել իր հուզմունքը՝ նշելով, որ մայր դառնալու հրաշքին շատ քիչ ժամանակ է մնացել։



«Վերջապես հասել ա էն փուլը, երբ կարամ երեխայիս գրկեմ թե վաղը․․․ թե երեք շաբաթից․․․»,- գրել է նա իր էջում։

Ի տարբերություն շատ հայտնիների, ովքեր խուսափում են խոսել հղիության ընթացքում քաշի ավելացման մասին, Լիլիթը շատ անկեղծ է գտնվել իր լսարանի հետ։ Նա խոստովանել է, որ ավելացել է 16 կգ, սակայն դա նրան միայն ուրախություն է պատճառում։