copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:15 29-03-2026

Երիտասարդները իրենց սահմանադրական իրավունքն են պաշտպանել․ Անժելա էլիբեգովա

Անժելա էլիբեգովան ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Իրավապահները պնդում են, որ երիտասարդները եկեղեցում նիկոլի «քաղաքական գործունեությանն» են խոչընդոտել։

Այսինքն ընդունում են, որ ինքը եկեղեցի որպես հավատացյալ չէր եկել պատարագի, այլ հստակ քաղաքական քարոզարշավի նպատակով։

Իսկ դա արդեն քրեական օրենսգրքով նախատեսված՝ պաշտոնով պայմանավորված կրոնական ծեսի անցկացմանը խոչընդոտել ա։

Հետևաբար, երիտասարդները իրենց սահմանադրական իրավունքն են պաշտպանել, պահանջելով չխանգարել պատարագին քաղաքական քարոզարշավով։

Բայց նիկոլի Հայաստանում ձերբակալվել են իհարկե իրենք, ոչ թե սադրիչը»։

Հիշեցնենք՝ ասյօր Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից ձերբակալված անձանցից մեկն այն նույն երիտասարդն է, ում հետ մոտ միջադեպ էր գրանցվել վարչապետի ներկայությամբ: Մյուսի ինքնությունը հայտնի չէ:

ՆԳՆ ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատեց երկու անձի ձերբակալվելը:

«Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի», - փոխանցեց նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից