copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:31 07-11-2022

«Յան տվեք, լիքը գործ ունենք անելու, հո ձեր պես պարապ չենք». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշոտյանը մի քանի օր առաջ Բրյուսելից կապվեց, Եվրոպական պարլամենտի ադրբեջանական զեկույցի դրաֆթը ուղարկեց ու հորդորեց ուղեղս միացնեմ, որ տեսնենք ինչ ենք անում։

Դա դեռ ԵԽԽՎ-ից մնացած «նախկին» սովորություն ա։ Կապ չունի գիշերվա քանիսն ա, եթե ադրբեջանով պետք ա տեղեկանք, Էլիբեգովա, գլխիդ մեջի եղածը փորփրի, հանի։

Էդ շարքում ամենասյուռ վոյսը բաքվից էր։ Գնալուց մի դափոն մեր գրքերից տվեցի, որ տանի։ Ասում ա ադրբեջանում հայատյացության թեմայով ինչ տվել ես, հրապարակավ նվիրեցի կրթության նախարարին (Ի դեպ, հիմա արդեն արտգործնախարարն ա, Վաշինգտոնում օմեգայի հետ բանակցությունների)։

Հետո 2020-ին պատերազմի ժամանակ, ըստ ավանդույթի սկսեցինք աշխատել եվրոպական ուղղությամբ, մեկ էլ վդռուգ զորակոչով տանում են Աշոտյանին, իզոլացնում են, կապի միջոցները ձեռքից առնում են ու մինչև դեկտեմբեր չեն զորացրում։

Հիմա էլ թե բա ձերբակալեն։ Յան տվեք, լիքը գործ ունենք անելու զեկույցի հետ կապված, հո ձեր պես պարապ չենք։

Հ.Գ. կարծեմ նկար չունենք միասին, բայց վիզուալ կարաք պատկերացնեք համ ինձ, համ Աշոտյանին»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան