Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 19:40 27-03-2026

Նիկոլ Փաշինյանը բարոյական և քաղաքական տրանսգենդեր է. Հայկ Դեմոյան

«Նիկոլ Փաշինյանին կարելի է անվանել քաղաքական և բարոյական տրանսգենդեր։ Ուշադիր կարդացեք նրա՝ 2018-2019 թվականների ապրիլի 24-ի ուղերձները և համեմատեք այսօրվա հայտարարությունների հետ։ Դա նշանակում է, որ գործ ունենք մի մարդու հետ, որը չունի որևէ բարոյական նորմ, սանդղակ կամ հավատամք»,- Oragir News-ի հետ զրույցում այս մասին ասեց ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կարծում, որ Ցեղասպանության մասին խոսույթը վնասում խաղաղությանը, խանգարում, որ ժողովուրդը խաղաղվի։

Նախօրեին՝ իր ճեպազրույցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե բավարար է ժողովրդին սնել նոր ցեղասպանությունների մասին տվյալներով և ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել: «Ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսելով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ և այդ ամենը մի բանի մասին է՝ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին, թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե էսա միջազգային հանրությունը Ցեղասպանությունը կճանաչի, էսա մի օր Սևրի պայմանագիրը կաշխատի, էսա մի օր էս կլինի»,- ասել էր Կառավարության ղեկավարը։

Հայկ Դեմոյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան կոնկրետ պատվերի կատարում։ Նրա խոսքով՝ Փաշինյանն իր ձևակերպումներով հիշեցնում է երիտթուրքերի, քեմալականների և այսօրվա Էրդողանի վարչակազմի ժխտողական թեզերը։

«Նա իրականացնում է մի խոսույթ, որը ժամանակին ասել է հենց ոճրագործ կողմը։ Եթե փորձենք վերծանել նրա ասածը, ստացվում է հետևյալը՝ էական չէ՝ եղել է, թե չի եղել, եկեք մոռանանք, թող ոճրագործն անպատիժ ման գա։ Սա ոչ թե խաղաղության, այլ անպատժելիության քարոզ է»,- ընդգծեց նա։

Ցեղասպանագետի համոզմամբ՝ նման մոտեցմամբ առաջին հերթին հարվածի տակ է դրվում հարցի բարոյական կողմը և մարդու իրավունքները։ Նա հիշեցրեց, որ միջազգային հարաբերությունների կանոնները և ՄԱԿ-ի ստեղծումը նպատակ ունեին պատժել հանցագործներին և կանխել նոր ոճրագործությունները, որպեսզի աշխարհը նոր պատերազմներ ու ավերածություններ չտեսնի։

«Ցանկացած հանցագործություն կապված է մարդու իրավունքների հետ։ Եթե կա զոհ, պետք է լինի նաև շահերի պաշտպանություն։ Իսկ Փաշինյանն ասում է՝ դա կարևոր չէ, եկեք մոռանանք»,- նշեց բանախոսը։

Oragir.News-ի հարցին էլ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նման կտրուկ հայտարարություններ անում՝ Հայկ Դեմոյանը վերջինիս կրկին քաղաքական և բարոյական տրանսգենդեր որակեց, իսկ նրա հայտարարությունները՝ բարոյական և քաղաքական սկզբունքների բացակայության վկայություն։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել