copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 23:58 26-03-2026

Սեփական ժողովրդի հանդեպ այսքան սրիկայություններ արած վիժվածքներին ի՞նչն էր խանգարելու թշնամուց ստանալ մեկ միլիարդ դոլար ու դրա դիմաց թողնել 1.5 միլիարդի զենք

Արցախցի Սերգեյ Ամիրյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով.

Մի կողմ թողնենք այս կնոջ՝ Սոնա Մանուկյանի, «Նոյյան տապան»-ում արցախցիների հանդեպ պառակտում ու ատելություն սերմանելու փորձերը։ Անցնենք իրեն հուզող հարցերին։

Նախ, մինչև Արայիկ Հարությունյանի հրաժարականին անդրադառնալը, խոսենք նրանից, թե 6 տարի առաջ, այս օրերին, Նիկոլն ինչպես և ինչու էր ջանասիրաբար սատարում իրեն։

Որովհետև, Արայիկի «դեմն էր դրել» էլի Հայաստանի քաղաքացու աշխատած միլիարդները, որոնք Արայիկը յուրացրել էր իր վարչապետ եղած տարիներին։

Պայմանը հետևյալն էր՝ կամ ետ ես բերում թալանդ ու պատասխան տալիս արածիդ համար, կամ դառնում ես նախագահ ու հանձնում հողերը։ Արայիկը ընտրեց երկրորդ տարբերակը։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ պաշտոնավարման ողջ ընթացքում Արայիկը եղել է Նիկոլ Փաշինյանի, իսկ 2020 պատերազմից հետո, նաև Ադրբեջանի իշխանությունների հետ կապի մեջ, որոնց հետ էլ քննարկել է նաև իր հրաժարականի հարցը։ Դա պիտի դառնար հիմք, որ թշնամու համար օրինական առիթ կտար հատուկ գործողության անվան տակ՝ ցեղասպանության ենթարկել արցախցիներին։

Մի բան էլ նշեմ։ Ինչո՞ւ ռազմական գործողությունը տեղի ունեցավ 2023 թ-ի սեպտեմբերի 19-ին։ Որովհետև, խնդրել էին սպասել, մինչև այդ օրը կհավաքեին բնակչության կոմունալ վճարները։ Այսօրվա պես հիշում եմ, թե 2023 թ․ սեպտեմբերի 18-ին ոնց էին «Արցախգազի» աշխատակիցները, դռնեդուռ ընկած՝ հավաքում մի քանի ամիս առաջ սպառած գազի վարձերը։ Պարզ ասած՝ վերջին հազար դրամներն էլ հանում են մարդկանց գրպաններից ու հաջորդ օրը հանձնում երկիրը։

Զարմանալի է, չէ՞, ինչ-որ առումով էլ՝ անհավատալի։ Հիմա, ի՞նչ եք կարծում, սեփական ժողովրդի հանդեպ այսքան սրիկայություններ արած վիժվածքներին ի՞նչն էր խանգարելու թշնամուց ստանալ մեկ միլիարդ դոլար ու դրա դիմաց թողնել 1.5 միլիարդի զենք։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ